Ֆրանսիայի հարավում ոստիկանությունը ձերբակալել է «թուլուզյան հրձիգի»՝ Մոհամմեդ Մերայի հանցակիցներին, հաղորդում է BBC-ն: Հրձիգը այս տարվա մարտին 7 մարդ էր սպանել, այնուհետև ինքն էր սպանվել ոստիկանության արձակած կրակից: Այս մասին :
Ձերբակալվածներից մեկը Ալբի քաղաքի ճանապարհորդների հասարակության անդամ է, իսկ մյուսը Մերայի նախկին գործընկերն է` Թուլուզից:
Հոկտեմբերի սկզբին Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են հակաահաբեկչության մասին օրենքում մի շարք ուղղումներ մտցնելու մտադրության մասին, որոնք թույլ կտան քրեական հետապնդում իրականացնել այն քաղաքացիների դեմ, որոնք ընդունվել են գրոհայինների զորավարժական ճամբարներ: Այդ միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի կանխել նման միջադեպերը:











































