News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազությունը ստուգում է 2005 թվականի փետրվարին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքներին առնչվող տարբեր տարբերակներ. պաշտոնական վարկածով, նա մահացել է գազի արտահոսքից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին.
«Ներկա պահին Ժվանիայի գործով հետաքննությունը գտնվում է տարբերակների վերստուգման փուլում: Այդ գործի շրջանակներում առաջիկա օրերին հարցաքննվելու է պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիին, որը ներկայումս ձերբակալված է:
Մոտակա օրերին քննիչը կհանդիպի Օկրուաշվիլիի հետ և նրան կուղղի մի քանի հարց, որոնց վերաբերյալ Օկրուաշվիլին ունի տեղեկատվություն: Օկրուաշվիլիին հարցեր են ուղղվելու նաև ներկայումս հետաքննվող այլ գործերի շրջանակներում»:







































