«Հավերժական հանդուրժողականության քույրեր» կազմակերպությունը Սան Ֆրանցիսկոյում բարեգործական նպատակով Project Nunway անվանումով նորաձևության շոու է անցկացրել: Կրոնական պատկերների ներդրմամբ շոուի նպատակն է ՁԻԱՀ-ի, ԼԳՏԲ-ին առնչվող այլ հետևանքների դեմ պայքարի համար միջոցներ հավաքելը:
«Հավերժական հանդուրժողականության քույրեր» կազմակերպությունը հիմնադրվել է 1979 թվականին` Սան Ֆրանցիսկոյում: Գործունեության հիմքում ընկած է սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Բողոքի, բարեգործության և փողոցային շոուների կազմակերպման մեջ մասնագիտացած գլոբալ ցանցը այդ կերպ ուշադրություն է հրավիրում սեռական անհանդուրժողականության վրա և ծաղրում սեռին և բարոյականությանը առնչվող հարցերը:
Լուսանկարները՝ Reuters-ի










































