Երկուշաբթի՝ դեկտեմբերի 3-ին, Լոնդոնում հայտարարվել է Թերների մրցույթի, որը ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունն է արվեստի բնագավառում, դափնեկիրը: Tate Britain պատկերասրահի ցուցասրահի կայքում հաղորդվում է, որ մրցանակաը հանձնվել է նկարչուհի Էլիզաբեթ Փրայսին, որը հիմնականում զբաղվում է վիդեոարտով:
Փրայսը ներկայացվել է ժամանակակից արվեստի BALTIC կենտրոնում կազմակերպած ցուցահանդեսի համար, որը կայացել է 2012 թ. Գեյթսհեդ անգլիական քաղաքում: Այնտեղ նկարչուհին ներկայացրել է երեք վիդեոինստալացիաներ, որոնց համար Փրայսը կիրառել է արխիվային նկարահանումները, տեքստն ու երաժշտությունը: Նա ուսումնասիրում է մարդու հարաբերությունները իրերի և մշակույթի հետ:
Ցուցահանդեսին ներկայացվել է 20 րոպեանոց «Хор Woolworths»-ը, որը Մանչեսթրի համալսարանի 1979 թ. հրդեհի մասին է, որի հետևանքով զոհվել էր 10 մարդ: Հենց այդ նույն ցուցահանդեսը ներկայացվել է Թերների մրցանակաբաշխությանը:
Փրայսը մրցանակը ստացել է դերասան Ջուդ Լոուի ձեռքից:









































