Ապրիլի կեսերին Ուկրաինայում զինված հակամարտության ընթացքում զոհվել է 1129 խաղաղ բնակիչ՝ ասվում է Ուկրաինայում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակին նվիրված հատուկ զեկույցում: Զեկույցը պատրաստել է Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի գրասենյակը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Համաձայն փաստաթղթի՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերի հստակ թիվը ներկայումս հաշվելը դժվար է, սակայն Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի առաքելությունից և ԱՀԿ-ից ստացված տվյալներով՝ ապրիլի կեսերից մինչև հուլիսի 26-ը Ուկրաինայում սպանվել է 1129 խաղաղ բնակիչ, վիրավորվել 3442 մարդ:
Ուկրաինայի արևելքում ավելի քան 100 հազար մարդ դարձել է հարկադիր տեղահանված:











































