Մեծ Բրիտանիայում սև ու գունավոր մետաղների գողության դեմ պայքարի շրջանակներում արգելել են մետաղի ջարդոնի դիմաց կանխիկ վճարել՝ հաղորդում է BBC-ին:
Արգելքի միջոցով Լոնդոնը մտադիր է զգալիորեն կրճատել մետաղի գողության ծավալները, որը մեծ վնաս է հասցնում երկաթգծային ընկերություններին, քանի որ օրինազանցները ավելի հաճախ գողանում են սնուցման մալուխները:
2011թ-ին գողացված լարերի թիվը հասել է 2600-ի: Այս տարի նման իրավախախտումների քանակը նվազել է 2 անգամ, բայց շարունակում է մնալ բարձր:
Օրենքի փոփոխությունները նախատեսում են տուգանքներ արգելքի խախտման դեպքում: Թե որքան է տուգանքի չափը՝ դեռ հայտնի չէ, ավելի վաղ հաղորդում էին հազար ֆունտի մասին:
Մետաղի գողերը թալանում են եկեղեցիները, հուշարձանները, քանդակները:









































