Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության բնագավառում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Իրակլի Ալասանիան այս մասին ասել է Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ կայացած հանդիպման ժամանակ:
Վրաստանի փոխվարչապետը նշել է, որ պաշտպանության բնագավառում համագործակցությունը հայ-վրացական հարաբերությունների կարևոր ուղղություններից է:
Դեսպանը Իրակլի Ալասանիային է փոխանցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի Հայաստան այցելելու հրավերը, որը սիրով ընդունվել է վրաց նախարարի կողմից:









































