Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին տնօրեն Դոմինիկ Ստրոս Կանի գործով դատավարությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Նյու Յորքում, հաղորդում է France Press գործակալությունը: ԱՄՀ նախկին ղեկավարը մեղադրվում է Նյու Յորքի Sofitel հյուրանոցի սպասուհի Նաֆիսատու Դիալլոնի դեմ սեռական բնույթի հանցագործություն կատարելու մեջ:
Բրոնքսում Գերագույն դատարանի ներկայացուցիչ Դուգլաս Մաքենոնը գործակալությանը հայտնել է, որ դատական լսումներին ներկա է լինելու անձամբ հայցվորը՝ Նաֆիսատու Դիալլոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դոմինիկ Ստրոս Կանը և սպասուհի Նաֆիսատու Դիալլոն համաձայնության են եկել փոխադարձ հավակնությունների կարգավորման հարցով: Սակայն Ստրոս Կանի փաստաբանները հերքում են այդ լուրերը:
Հիշեցնենք, որ Նյու Յորքի Sofitel հյուրանոցի սպասուհին Ստրոս-Կանին մեղադրում է սեռական բնույթի հանցագործության մեջ: 2011թ. մայիսի 14-ին Ստորս Կանը ձերբակալվեց սպասուհու հայցի հիման վրա:
Ստրոս Կանի դեմ քրեական գործը փակվեց օգոստոսի 23-ին այն բանից հետո, երբ դատախազությունը հայտարարեց, որ կասկածներ ունի սպասուհու խոսքերի արդարացիության վերաբերյալ: 2012թ. մայիսի 1-ին Նյու Յորքի դատարանը սկսեց դիտարկել դրամական փոխահատուցման պահանջով Դիալլոնի քաղաքացիական հայցն ընդդեմ ԱՄՀ-ի նախկին ղեկավարի:










































