Wednesday, 01 07 2026
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում

Սոնա Ռուբենյանին կհանձնվի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը

«Նոր ալիք-2014» փոփ երաժշտության երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակն այսօր երեկոյան Յուրմալայում (Լատվիա) մրցույթի փակմանը նվիրված գալա-համերգի ժամանակ կհանձնվի Հայաստանը ներկայացնող 20-ամյա Սոնա Ռուբենյանին:

Ըստ մրցույթի կայքէջի, քվեարկության արդյունքներն ամփոփված են: Ս.Ռուբենյանի օգտին գրանցվել է 19 370 ձայն: Ղազախստանի ներկայացուցիչ Ալիշեր Քարիմովը ստացել է 18 158, իսկ Լիտվայի ներկայացուցիչ Մոնիկա Լինկիտեն՝ 16 324 ձայն:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ այսօր Յուրմալայում կհրապարակվեն հուլիսի 23-ից մեկնարկած այս մրցույթի հաղթողների, նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին և հատուկ մրցանակներին արժանացած մասնակիցների անունները:
Երեք մրցութային օրերի արդյունքներով Սոնա Ռուբենյանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը (220 միավոր):

Մրցույթի հաղթողը Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն է (228), երկրորդ և երրորդ հորիզոնականներում՝ Ուկրաինայի ներկայացուցիչներ Վիկտորիա Պետրիկն ու Վյաչեսլավ Ռիբիկովն են` համապատասխանաբար 226 և 224 միավորներով:
Մրցույթին այս տարի մասնակցում են 13 երկրների 16 ներկայացուցիչներ:

Սոնան առաջին մրցութային օրը, որը նվիրված էր համաշխարհային հիթերին, կատարեց Մայլի Սայրուսի «Wrecking ball»-ը: Մրցութային երկրորդ օրը՝ հուլիսի 24-ին, մասնակիցները կատարեցին իրենց երկրների հիթերը: Սոնան «Նոր ալիք»-ի նախորդ տարիներին մասնակցած երգիչ Մհերի հետ փայլուն կատարեց Արմեն Սմբատյանի «Հայաստան» երգը, որն, ինչպես ասել էր Սոնան, նվիրում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախօրեին՝ մրցութային երրորդ օրը, Սոնան որպես հեղինակային երգ ընտրել էր Մանե Հակոբյանի և Ազատ Հակոբյանի «Կարոտ» երգը, որի կատարման համար արժանացավ ժյուրիի բոլոր 7 անդամների ամենաբարձր՝ 11 գնահատականին: Չնայած սրան և երկրորդ օրվա բարձր գնահատականներին, ցավոք, Սոնան չկարողացավ զբաղեցնել ավելի բարձր տեղ՝ առաջին օրը ակնհայտորեն ավելի ցածր դրված միավորների պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում