Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Քաղաքապետի աներձագ լինելը մեղք չէ. Մարգարիտ Եսայան

«Թիվ 1 ընտրատարածքում անցկացված ընտրությունների վերաբերյալ ավելացնելու բան չկա, երբ ՀՀ քաղաքացին իր իրավունքների տերը լինի, երկիրը կփոխվի: Եթե ՀՀ-ում ընտրություններն այսկերպ շարունակվեն, ՀՀ-ում ոչ մի փոփոխություն հնարավոր չէ արձանագրել». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ հորդորելով հասարակությանն ուշքի գալ:

Ըստ նրա՝ թիվ 1 ընտրատարածքում, հազար ու մի ձևով պետական ռեսուրսներն օգտագործելով, ընտրեցին քաղաքապետի աներձագին: Այս ամենը, նրա համոզմամբ, իշխանության թուլության մասին է խոսում, այն մասին, որ իշխանությունն այն աստիճան է թուլացել, որ մի կոճակ սեղմող ավելացնելու համար այս ամենին գնաց: «Կարող էր թույլ տալ ժողովրդին, որ գնային ընտրեին՝ ում ուզում էին: Մարդկանց բարձր մասնակցություն չգրանցվեց ընտրություններին, քանի որ մարդիկ հույսը կորցրել են, հավատը կորցրել են, իրենք իրենց քաղաքացի չեն համարում»,- նկատեց Անահիտ Բախշյանը:

Համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց, որ զարմանում է ընդդիմության զարմանքի վրա: Նրա կարծիքով՝ որևէ մեկի համար զարմանալի չպետք է լիներ, որ իշխող քաղաքական ուժը, բնականաբար, շատ ավելի մեծաթիվ է հնարավորություններ ունի, այն դեպքում, երբ այդ նույն համայնքում թաղապետ էր աշխատել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Իսկ պատգամավորի համոզմամբ, աներձագ լինելը մեղք կամ քաղաքական կատեգորիա չէ:

«Կան բարեկամական կապեր, ես համոզված եմ, որ ներկայիս ընդդիմությունը, եթե իշխանություն լիներ, այդ մանդատը վերցնելու էր: Ինչո՞ւ պետք է իշխանությունը ժեստ աներ, հանրապետական կառույցն ուժեղ է Ավանում, բնականաբար, պետք է հաղթեր այդ քաղաքական ուժի թեկնածուն: Ինչո՞ւ եք զարմանում, որ ընտրվել է ուժեղ կառույցի թեկնածուն: Այդ պայքարի արդյունքում հաղթել է Հանրապետականի գաղափարախոսությունը կրող քաղաքական գործիչը»,- մեկնաբանեց Մարգարիտ Եսայանը:

Դիտարկմանը, թե Հանրապետական թեկնածուն երբեք չխոսեց՝ նա արձագանքեց՝ ասելով, որ երբեմն լռությունը շատ ավելի խոսուն է լինում: «Եթե ընտրողները հավաքվեն և ասեն, որ այդ ընտրությունը չեն կատարել՝ գուցե համաձայն լինեի, բայց այսօր այդքան մարդ ընտրել է Ռոբերտ Սարգսյանին, և նրանց ընտրությունը պետք է հարգել»,- կարծիք հայտնեց պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում