Կոլումբիայի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Օսպինան, ով հանդես էր գալիս ֆրանսիական «Նիցա»-ում, կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալ»-ում: Այս մասին տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Տրանսֆերի արժեքը չի հրապարակվում: Օսպինայի շնորհանդեսը կկայանա առաջիկա օրերին:
Օսպինան «Նիցա»-ում հանդես էր գալիս 2008 թվականից: Նա Ֆրանսիայի առաջնության բարձրագույն խմբում մասնակցել է 189 հանդիպման: Կոլումբիայի ազգային հավաքականում Օսպինան անցկացրել է 49 խաղ:







































