Մեծանուն պարսիկ պոետ, մաթեմատիկոս, աստղագետ, փիլիսոփա Օմար Խայամը կյանքից հեռացել է 881 տարի առաջ այս օրը՝ 1131 թվականի դեկտեմբերի 4-ին: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
Օմար Խայամը ողջ աշխարհում հայտնի է իր քառյակներով (ռուբայաթ): Սակայն դրանով նրա դերը պատմության մեջ չի սահմանափակվում: Նա ստեղծել է եվրոպականի համեմատ ավելի ճշգրիտ օրացույց, որը պաշտոնապես կիրառվում է Իրանում 11-րդ դարից:
Նա ծնվել է 1048 թվականի մայիսի 18-ին Նիշապուրում: 8 տարեկանում արդեն Ղուրանն անգիր գիտեր, զբաղվում էր մաթեմատիկայի, աստղագիտության և փիլիսոփայության ուսումնասիրությամբ: 12 տարեկանում նա դարձել է Նիշապուրի մեդրեսեի գիտնական: Փայլուն ավարտել է մուսուլմանական իրավունքի և բժշկության կուրսերը, ստացել բժշկի որակավորում:










































