Բռնցքամարտի միջին քաշային կարգի WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդն իր պատրաստակամությունն է հայտնել Կառլ Ֆրոչի հետ ռևանշ-հանդիպում անցկացնելու վերաբերյալ:
«Ֆրոչը կարծում է՝ իմ և իր մենամարտն ավելի հավասար էր, քան առաջին հայացքից է: Այդ պարագայում ինչո՞ւ երկրորդ հնարավորություն չընձեռել: Կառլը լավ մրցակից է, սակայն նա այնքան հավասար չէր պայքարում ինձ հետ, որքան ասում է: Ամեն դեպքում Կառլը պիտի հասկանա, որ ես կոտրված ձեռքով էի մենամարտում: Եթե լրիվ առողջ լինեմ, մենամարտը բացարձակ այլ ընթացք կստանա»,- BoxingScene-ը փոխանցում է Ուորդի խոսքերը:







































