Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպումը կայացել է «Կոնրադ» հյուրանոցում և տևել է ավելի քան մեկ ժամ: Հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում:
Իսկ վարչապետական նստավայրում մեկնարկել է էրդողան-Պուտին հանդիպումը: Այս հանդիպումից հետո վարչապետական նստավայրում տեղի է ունենալու Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի երրորդ նիստը: Ավելի ուշ Էրդողանն ու Պուտինը համատեղ մամուլի ասուլիս են տալու: