Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը համաձայնեցրել է պայմանագրի պայմանները Լոնդոնի «Արսենալ»-ի հետ: Այդ մասին հայտնում են իսպանական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով: Նշվում է, որ «Արսենալ»-ն այնպիսի առաջարկ է արել դարպասապահին, որից Կասիլյասը չի կարողացել հրաժարվել: Նրան 5-ամյա պայմանագիր է առաջարկվել` շաբաթական 100 հազար ֆունտ աշխատավարձով:
Հիշեցնենք` Կասիլյասը «Ռեալ»-ի սան է: Նա 16 տարի է անցկացրել «արքայական ակումբ»-ում և նվաճել բոլոր հնարավոր ակումբային տիտղոսները:








































