«Տոտենհեմ»-ի հարձակվող Էմանուել Ադեբայորը հայտարարել է Տոգոյի ազգային հավաքականը լքելու մասին: 28-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցի Աֆրիկյան ազգերի գավաթի 2013 թվականի խաղարկությանը, որը կայանալու է հունվարին:
Ադեբայորը որոշել է դադարեցնել ազգային թիմում իր ելույթները ֆուտբոլի ֆեդերացիայի հետ տարաձայնություններ ունենալու պատճառով: Ֆուտբոլիստը նախկինում էլ հայտնել էր, որ կլքի ազգային հավաքականը, եթե ֆուտբոլի ֆեդերացիան չսկսի կատարել ֆուտբոլիստների վճարումները:
Այդ հարցը չհաջողվեց լուծել, ինչի պատճառով «Մանչեսթեր Սիթի»-ի և «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստը որոշեց դադարեցնել կարիերան ազգային թիմի կազմում:









































