Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի է ունեցել սահմանափակ կարողություններով մարդկանց ցույց՝ ընդդեմ երկրի կառավարության տնտեսական կոշտ միջոցառումների,- հաղորդում է Reuters գործակալությունը:
Շուրջ 50 հազար մարդ՝ հիմնականում թոշակառուներ ու հաշմանդամներ, քաղաքով անցել են SOS և «Կառավարությունը մեզ լքել է» պաստառներով:
Հասնելով քաղաքի կենտրոնին՝ նրանք շրջապատել են քաղաքային մի քանի հիվանդանոցներ:
Ցույցերի պատճառը կոշտ տնտեսական միջոցառումներն են, որոնց հետևանքով հաշմանդամների սոցվճարները քառակի կրճատվելու են:
Բացի այդ՝ բողոքի պատճառ են դարձել նաև առողջապահական ոլորտում բարեփոխումները, որտեղ կառավարությունը ծրագրում է հիվանդանոցների կառավարումը փոխանցել մասնավոր ընկերությունների և վճար գանձել դուրսգրված դեղատոմսերի համար:







































