Thursday, 02 07 2026
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Վայոցձորցիներին ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

Սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումներն այսօր շարունակվել են Եղեգնաձոր քաղաքում: Վայոց Ձորի մարզպետարանի դահլիճում կազմակերպված հանդիպման ժամանակ ներկաներին Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային դրույթներն են ներկայացրել ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գեորգի Կուտոյանն ու Վարդան Պողոսյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Վարդան Պողոսյանը, խոսելով Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, նշել է, որ Սահմանադրությունը պետք է կարողանա ժամանակի իրողություններին համահունչ լինել` ներառելով սոցիալ-քաղաքական հարաբերությունների որակական հատկանիշները, առկա արժեհամակարգը, հասարակական զարգացման դինամիկան և այլն: Ըստ նրա՝ սահմանադրական այն դրույթները, որոնք վերաբերում են իշխանության իրականացման սկզբունքներին, մարդու իրավունքների ինստիտուտի ամրապնդմանը, պետք է ենթարկվեն փոփոխությունների: «Պետք է սահմանադրությանը շնչելու հնարավորություն տալ, իսկ դա հնարավոր է, եթե այն համահունչ է կյանքի հարափոփոխությանը»,- ասել է Վարդան Պողոսյանը:

Խոսելով տեղական ինքնակառավարման մասին` նա նշել է, որ հայեցակարգը որոշակի առաջարկներ է պարունակում համայնքների խոշորացման առումով: Մասնավորապես առաջարկվում է համայնքների ուժեղացում`մեծացնելով ավագանու դերակատարությունը: «Մեր նպատակն է ներկայացնել բոլոր այն հիմնախնդիրները, որոնք սահմանադրական լուծումների անհրաժեշտություն ունեն: Կքննարկենք այդ կոնցեպցիան` հաշվի առնելով նաև Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները»,-նշել է նա: Ըստ հանձնաժողովի անդամի` գործող Սահմանադրությամբ հնարավոր չէ լիարժեք ապահովել կենսունակ տեղական ինքնակառավարման համակարգ, որը կնպաստի ժողովրդավարական կառավարման ձևի ամրապնդմանը:

Գեորգի Կուտոյանի խոսքով՝ Սահմանադրությունը սահմանում է կայուն իրավահարաբերություններ, այն ուղղված է կայունության ամրապնդմանը: Նա պարզաբանել է, որ պառլամենտական կառավարման ձևին անցնելու հարցը դեռևս քննարկման փուլում է՝ հավելելով, որ այն շատ դրական կողմեր ունի:

Խոսելով միջհամայնքային միավորումների մասին՝ նա նշել է, որ դա արվելու է հանրային շահերից բխող հանրային ծառայություններ մատուցելու նպատակով:

Քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ Վարդան Պողոսյանը նշել է, որ հանրայինքննարկման համար չափազանց կարևոր են քաղաքացիների կարծիքներն ու առաջարկությունները և բոլոր նրանք, ովքեր ունեն որոշակի առաջարկություններ, կարող են դրանք ներկայացնել հանձնաժողովին ոչ միայն բանավոր, այլև՝ գրավոր: Հարցին, թե ինչպիսին պետք է լինի հանրային գերակա շահի և մարդու իրավունքների միջև հարաբերակցությունը, Վ. Պողոսյանը պատասխանել է, որ սահմանադրափիլիսոփայական տեսանկյունից հանրային շահը չպետք է գերակայի մարդու իրավունքների հանդեպ: Դրանք պետք է այնպես իրականացվեն, որ չվնասեն մարդու իրավունքները:

Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանել են ներկաներին հուզող հարցերին:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկման մարզային փուլի վերջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 25-ին ժամը 10:00-ին՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում