Առնվազն 60 մարդ է զոհվել Իրաքում բանտի պահակախմբի վրա հարձակման հետևանքով, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ զոհվել է 9 ոստիկան և 51 բանտարկյալ:
Ոստիկանության տվյալներով՝ բանտարակյալների ավտոբուսը գրոհել են մահապարտ ահաբեկիչները: Հաղորդվում է, որ ավտոբուսի վրա կրակ են բացել նաև զինյալները:









































