9 մարդ է մահացել կենտրոնական Ճապոնիայում թունելի փլուզման պատճառով: Տոկիոյից 80 կմ հեռավորության վրա գտնվող ավտոմոբիլային թունելը փլուզվել ու հրդեհվել էր կիրակի օրը:
Ծուղակում էին հայտնվել մի քանի մեքենաներ, որոնցից մեկը այրվել էր: Տուժածներից 2-ը կարողացել են ինքնուրույն դուրս գալ թունելից, և այժմ նրանք հիվանդանոցում են:
Թունելը սպասարկող ընկերությունն արդեն ներողություն է խնդրել՝ հայտարարելով, որ սեպտեմբերին անցկացված ստուգումները ցույց են տվել, որ թունելը թերություններ չունի: ընթանում է հետաքննություն:











































