Մոլդովան Ռուսաստանին մեղադրում է իր ինքնիշխանության կոպիտ խախտման մեջ: Այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին Քիշնևում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի դեկավար Հյու Բեյլիի հետ հանդիպման ժամանակ՝ հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
«Մոլդովայի Հանրապետության տարածքում ռուսական 14-րդ բանակի ներկայությունը առանց երկրի սահմանադրական իշխանությունների հետ համաձայնության Մոլդովայի չեզոքության կոպիտ ոտնահարում է: Իր գործողություններով Ռուսաստանը չի կատարում Ստամբուլի 1999-ի ԵԱՀԿ գագաթնաժողովի պայմանավորվածությունը՝ Մոլդովայից ռուսական զորքերի ու զինատեսակների դուրսբերման մասին», – հայտարարել է Տիմոֆտին:
Հյու Բեյլին իր կողմից նկատել է, որ ՆԱՏՕ-ն հարգում է Մոլդովայի սահմանադրական չեզոքությունը՝ պատրասստակամություն հայտնելով երկրին տրամադրել համակողմանի աջակցություն՝ Մոլդովայի ազգային անվտանգության ամրապնդման համար:










































