ՆԱՏՕ-ի վկայությամբ՝ Ռուսաստանը, ինչպես նախկինում, Ուկրաինայի արևելքում զենք է մատակարարում աշխարհազորայիններին: Այս մասին Reuters-ին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի աղբյուրը անանունության պայմանով:
«Մենք նշում ենք, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում զենքերը Ռուսաստանից Ուկրաինա են փոխադրվում ավելի մեծ ծավալով: Մենք նախկինի պես տեսնում ենք այն բանի ապացույցը, որ մալայզիական ինքնաթիռի կործանումից հետո Ուկրաինա զենք է ներթափանցում Ռուսաստանից, ինչը չի կարող մտահոգություն չառաջացնել»,- ասել է աղբյուրը:










































