Եթե անհանգստանում եք սմարթֆոնում անձնական տվյալների անվտանգության համար, սակայն չեք սիրում ապաարգելափակման ծածկագրեր հիշել, Ձեզ համար իդեալական տարբերակ է NFC տեխնոլոգիայով աշխատող «խելացի» դաջվածքը:
Արտասովոր մշակումը ներկայացրել է VivaInk ընկերությունը Motorola-ի հետ համագործակցությամբ: Նորույթը դեռևս հասանելի է միայն Motorola Moto X սմարթֆոնի հետ: Դաջվածքը, չնայած անվանմանը, մաշկին կիպ սոսնձվող «մետաղադրամ» է: Այն անջրանցիկ է, ինչը թույլ է տալիս հանգիստ լվացվել և լողալ:
Դաջվածքի համար որպես նյութ կիրառվել է պղնձի բարակ շերտը: Դաջվածքը դիմանում է մոտ 5 օր: 10 դաջվածքների հավաքածուն արժե 10 դոլար՝ փոխանցում է Engadget-ը:









































