Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի ու Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի կարծիքով՝ «Ոսկե գնդակ»-ին չպետք է արժանանա «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին:
«Քանի՞ անգամ է Մեսսին նվաճել «Ոսկե գնդակ»-ը՝ երկո՞ւ, երե՞ք: Եթե ժյուրին ցանկանում է արդար վարվել, ապա այս անգամ պետք է ուրիշին տա»,- TF1 Telefoot-ը փոխանցում է Իբրայի խոսքերը:





































