Argo ֆիլմի ռեժիսոր Բեն Աֆլեկի կինը՝ Ջենիֆեր Գարները, իր ամուսնուց, որից երեք երեխա ունի, պահանջել է դիմել վճռական քայլերի` ծխախոտի կախվածությունից ազատվելու համար։ Աղբյուրը National Enquirer-ին պատմել է, որ Argo ֆիլմի նկարահանումների ժամանակ Բենը մեծ կախվածություն է ձեռք բերել ծխախոտի հանդեպ, սակայն Ջենիֆերի հետ ունեցած լուրջ խոսակցությունից հետո որոշել է թողնել ծխելը:
Աֆլեկի կինը ցանկանում է, որպեսզի Սուրբ Ծննդյան տոներին իր ընտանիքն իրենց հյուր գա, այդ իսկ պատճառով Բենին ասել է. «Ես մտադիր չեմ տանել այն, որ դու 20 րոպեն մեկ պետք է վազես ծխելու և վերադառնաս ծխախոտի տհաճ հոտով: Մինչև դու չձերբազատվես այդ վատ սովորությունից, մեզ ոչ ոք չի այցելի»: Բենը լսել է կնոջը և դիմել է հիպնոսացնողի օգնությանը:










































