Շարունակվում է բռնցքամարտի 2012թ. երիտասարդական ԱԱ-ն: Այսօր պայքարի մեջ մտավ նաև 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հենրիկ Մոկոյանը:
Մոկոյանի հակառակորդը Հորդանանի ներկայացուցիչ Ադել Մոհամուդ Դարուիշ Ալմատբոուլին էր: Մեր բռնցքամարտիկը հաղթանակ տարավ 22:11 (9:3, 9:3, 4:5) հաշվով:
Այսպիսով՝ Մոկոյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ:







































