Պետական հիվանդանոցների աշխատողների համահունական ֆեդերացիան 5-ժամյա գործադուլ է անում՝ հանդես գալով պետական օղակի աշխատողների մասնագիտական որակների գնահատման նոր համակարգի դեմ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հաղորդվում է՝ պետական բուժհաստատությունները հիվանդներին կընդունեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, հիվանդանոցները փակ կլինեն, իսկ ակցիայի մասնակիցների մեծ մասը հանրահավաքի կհավաքվի Հունաստանի առողջապահության նախարարության շենքի մոտ:
Ֆեդերացայի հայտարարությունում նշվում է, որ գնահատման նոր համակարգը կառավարության համար ուղի է բացում դեպի պետական բուժհաստատությունների մասնավորեցում և ծառայողների սոցալական պաշտպանվածության կրճատում:
Ֆեդերացիան 40 հազար աշխատողի ստորագրություն է հավաքել, ովքեր հրաժարվոմ են մասնակցել մասնագիտական որակների նոր ստուգումներին:







































