Սպիտակ տան՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Սթիվեն Հեդլին ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է արել կոորդինացված պատժամիջոցներ կիրառել, որոնք պետք է համոզեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ զենքն ու վարձկաններին դուրս բերել Ուկրաինայից, գրում է golos-ameriki.ru-ն:
Միևնույն ժամանակ, նա հանդես է եկել համաշխարհային հանրությունից Մոսկվայի մեկուսացման դեմ:
«Պուտինի գործողություններն արժանի են պարսավանքի,- ասել է Հեդլին հոդվածում, որը հրապարակվել է Washington Post-ում:- Սակայն հարկավոր է դուռը բաց թողնել Ռուսաստանի համար, որը պատրաստ է վերադառնալ կոնսենսուսի, որն ստեղծվել էր «սառը պատերազմից» հետո: Դա կարող է տեղի ունենալ Պուտինի մոտ տրամադրության փոփոխության պատճառով, ինչը քիչ հավանական է, կամ շնորհիվ այն ռուսների ջանքերի, որոնք ցանկանում են ավելի խաղաղ ու դեմոկրատական ապագա»:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է աշխատել ԵՄ-ի հետ: Հեդլիի տեսանկյունից՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է Տրանսատլանտնյան համաձայնագիր կնքեն առևտրի և ներդրումների մասին:
Ի հավելումն դրա՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է համատեղ տրանսատլանտյան ռազմավարություն մշակեն էներգետիկայի ոլորտում:
ԵՄ-ն, Հեդլիի կարծիքով, պետք է վերսկսի իր «բաց դռների քաղաքականությունը»: Արևմուտքը, ըստ նրա, պետք է օգնի երկրներին, որոնք գտնվում են Ռուսաստանի ճնշման տակ:









































