Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Գյուղնախարարը կրկին խորհրդակցության էր հրավիրել պտուղ-բանջարեղեն վերամշակողներին

Մթերման եռուն շրջանի նախօրյակին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր կրկին խորհրդակցության էր հրավիրել պտուղ-բանջարեղենի վերամշակման ձեռնարկությունների ներկայացուցիչներին` քննարկելու առկա խնդիրների լուծման ուղիները:

Շնորհակալություն հայտնելով մասնակիցներին նախորդ տարվա մթերումների կազմակերպված ընթացքի համար, որի արդյունքում տարեվերջին մթերված բերքի դիմաց կուտակված պարտքեր գրեթե չկային, նախարարը նշեց, որ ընթացիկ տարում նույնպես վերամշակողներին լարված տարեշրջան է սպասվում: Մեծ են և վերամշակողների պահանջարկը և սպասվող բերքի ծավալները : Առանձնապես առատ բերք են խոստանում բանջարեղենի ցանքերը, որոնք ընթացիկ տարում անհամեմատ ավելացել են: Վերամշակողները պատրաստ պետք է լինեն նման ծավալների ընդունմանը և վճարումները ժամանակին կատարելուն: «Նման աշխատանքի փորձ մենք արդեն ունենք: Պետք է անել ամեն ինչ դժվարությամբ աճեցված ամբողջ բերքը ընդունելու համար: Անչափ կարևոր է նաև գների փոխադարձ շահավետության պահպանումը: Գյուղացին պետք է զգա, որ իր աշխատանքն արդյունավետ է: Չնայած ծիրանի բերքն այս տարի հասկանալի պատճառներով քիչ էր, բայց վերջինիս պակասը պետք է փոխլրացվի մյուս պտղատեսակների հաշվին», – ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ հաշվի առնելով բանջարեղենի պահածոների, հատկապես խորտիկային պահածոների մեծ պահանջարկը, առիթը պետք է օգտագործել և այս տարվա լոլիկի, պղպեղի, սմբուկի առատ բերքի վերամշակմամբ ավելացնել նման պահածոյատեսակների արտադրությունը: Մանավանդ, որ առաջիկայում Հայաստանն անդամագրվելու է Եվրասիական տնտեսական միությանը, որն ավելի դյուրին է դարձնելու արտահանումների ընթացքը: Եվրասիական տնտեսական գոտի մտնելու հեռանկարի վերաբերյալ նախարարն ասաց նաև, որ այն ավելի նպաստավոր պայմաններ է խոստանում մեր արտադրողներին և վերամշակողներին:

Շահագրգիռ երկխոսության ընթացքում վերամշակող ձեռնարկությունների ղեկավարները հավաստիացրին նախարարին, որ ընթացիկ տարում նույնպես մթերման գործընթացը կազմակերպված ընթացք կունենա, ժամանակին և առանց խնդիրների գյուղացուց կմթերվի աճեցված ամբողջ բերքը, վճարումները կկատարվեն ժամանակին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում