Ֆրանսիայի հարավ-արևմուտքում սխալմամբ քանդել են 18-րդ դարի ամրոցը: Դեպքը տեղի է ունեցել Իվրաքում: Տեղի բնակիչները մի օր արթնանալով՝ նկատել են, որ իրենց համար սովորական աշտարակներն այլևս չկան՝ հաղորդում է Vesti-ին:
Ավելի շատ զարմացել են ամրոցի սեփականատերերը: Նրանց խոսքերով, ըստ տեղի ղեկավարության հետ համաձայնության, պետք է հեռացնեին միայն հավելյալ շինությունը, իսկ դրա փոխարեն շինարարական ընկերությունը հողին է հավասարեցրել ողջ ամրոցը:









































