Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Անգամ բուրժուադեմոկտրատական հեղափոխությունը Հայաստանում չի բերի ազատական-ժողովրդավարական համակարգի հաստատման

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

 -Պարոն Ենիգոմշյան, վերջին տարիներին ընտրություններին ընդառաջ հաճախ քաղաքական ուժերը վերհիշում են բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն իրականացնելու մասին տեսությունը և փորձում հայտ ներկայացնել այն իրականացնելու համար: Հաշվի առնելով հայաստանյան քաղաքական, տնտեսական մի շարք իրողությունները՝ այս սցենարը Հայաստանում կենսունակ համարո՞ւմ եք:

 -Ներկա փուլում՝ այս նախագահական «ընտրություններից» առաջ, այս հարցի արծարծումը վերագրվում է ԲՀԿ-ին, քանի որ որպես բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնելու մտադրություն ունեցող քաղաքական ուժ հանդես է գալիս ԲՀԿ-ն, կամ ավելի շատ՝ նրա քարոզչամեքենան: Սա, մեղմ ասած, ժպիտ է առաջացնում, որովհետև ԲՀԿ-ն և նրա ղեկավարը օլիգարխիայի հիմնասյուներից են, թեև ներկա փուլում որոշ հակասությունների մեջ են գտնվում իշխանության հետ: Անկախ այս հակասությունից՝ ԲՀԿ ղեկավարը օլիգարխիկ խավի շահերն է ներկայացնում և մարմնավորում: Հետևաբար` այս հավակնությունն ուղղակի անհեթեթ է:

 2008 թվականին ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց Հայաստանում բուրժուա-դեմոկրատական հեղափոխության անհրաժեշտության մասին և հայտ ներկայացրեց՝ ՀԱԿ-ն այդ գաղափարի կրողը պետք է լինի: Իհարկե, այս դեպքում էլ, գուցե նվազ, քան ԲՀԿ-ի պարագայում, փոքր-ինչ ժպիտ է առաջանում: Ներկայիս օլիգարխիկ համակարգի արմատները դրվել են առաջին նախագահի իշխանության օրերին: Իհարկե, ժամանակներն ու հանգամանքները այն ժամանակ թույլ չէին տալիս, որ համակարգը այն ժամանակ իսկ հասներ իր ներկա ծաղկուն փուլին, բայց, այնուամենայնիվ, այդ համակարգի արմատներն այդ ժամանակվանից էին դրվել: Ներկայումս նույնիսկ խորհրդարանի ՀԱԿ կազմում այնպիսի մարդիկ կան, որոնք Հայաստանում առաջին իշխանության օրոք և դրանից հետո հակադեմոկրատական գործողությունների գործիքներն են եղել:

 Այսօր բոլորի համար պարզ է, որ եթե ՀԱԿ-ԲՀԿ ալյանս ստեղծվի, գլխավոր ուժը ԲՀԿ-ն է լինելու, եթե ՀԱԿ-ը հավաստիացնում է, որ այդ ալյանսը առաջ է գնալու բուրժուա-դեմոկրատական հեղափոխության կարգախոսով և ծրագրով, նշանակում է՝ ընդունում է, որ ԲՀԿ-ն այդ գաղափարի կրողն է, ինչը ծիծաղելի է: Այսինքն` այս ամենն աբսուրդ է:

 -Այդ դեպքում, ըստ Ձեզ, ինչո՞ւ են նման կարգախոսներ որդեգրվում:

 -Որպես հետևություն՝ մնում է ասել, որ Հայաստանում սա մի կարգախոս է, որով հանդես են գալիս կուսակցությունները՝ նախընտրական դիվիդենտներ հավաքելու նպատակով:

 -Հայաստանում հնարավո՞ր է նման հեղափոխություն իրականացնել:

 -Բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը նյութական, ֆինանսական, արտադրական հնարավորություն ունեցողների համար դեմոկրատական ռեժիմի հաստատումն է: Այդ դասի համար նման հնարավորությունների ստեղծումը դեռ չի նշանակում, որ ամբողջ հասարակության համար սոցիալ-տնտեսական բարօրության և ազատ կամարտահայտման պայմաններ են ստեղծվել: Դա կլինի, երբ այդ ռեժիմի պայմաններում ինչ-ինչ հանգամանքների բերումով կգոյացվի այնպիսի ծավալի հարստություն, որը, առանց բուրժուա դասի դիրքերը խարխլելու, հնարավորություն կտա նաև ընդհանուր բնակչության համար գոհացուցիչ պայմաններ ստեղծելու: Այս փուլին հասած բուրժուա-դեմոկրատական համակարգը համազոր է լիբերալ- դեմոկրատական` ազատական-ժողովրդավարական համակարգին: Դժվար թե Հայաստանում հնարավոր լինի նման հեղափոխություն իրականացնել: Անգամ եթե իրականացվի, դա չի բերի ազատական-ժողովրդավարական համակարգի կայացման, և մեր խնդիրները չի լուծի:

 -Ինչո՞ւ:

 -Աշխարհում ազատական-ժողովրդավարական համակարգը իրեն սպառել է: Արևմտյան զարգացած երկրներում իրական տնտեսությունում այլևս հնարավոր չէ գոյացնել այնպիսի ծավալի շահույթ, որով հնարավոր լինի և’ անխախտ պահել օլիգարխների և, ընդհանրապես, բուրժուա դասի շահերը, և՛ գոհացուցիչ պայմաններ ստեղծել մնացյալ բնակչության համար: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը հենց այս խորը հակասության դրսևորումն է: Տնտեսությունները գոյատևում են պարտքի վրա. կապիտալը տեղափոխվում է ֆինանսական սպեկուլյացիայի ոլորտ: Այս երկուսն էլ փուչիկներ են, որոնք անխուսափելիորեն պայթում են, և ունենում ենք համաշխարհային այն ճգնաժամը, որն ունենք: Ազատական-ժողովրդավարությունը և դրան հենք հանդիսացող բուրժուա-դեմոկրատական համակարգը իրենց դարն ապրել են: Եթե նրանք չեն աշխատում իրենց ծննդյան վայրում, ապա չեն կարող այսօր փրկության օղակ լինել այլ երկրների համար:

 Հայաստանում, իհարկե, հարստություն ստեղծվում է, սակայն դա այն ծավալի չէ, որը միաժամանակ բավարարեր և՛ օլիգարխիայի ու ոչ օլիգարխ բուրժուազիայի, և՛ հասարակ բնակչության շահերը: Չի էլ կարող այդ ծավալին հասնել, երբ աշխարհում օրինաչափորեն հակառակ գործընթացն է ընթանում:

 Անգամ եթե տեսականորեն ընդունենք, որ Հայաստանում տեղի կունենա բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն, որը, հետևելով «զարգացած» երկրների անցած փորձին, կխոստանա ինչ-որ ժամանակ հետո ընդհանուր բարօրություն և իսկական ներկայացուցչական ժողովրդավարություն ապահովել, ապա այդ «ինչ-որ ժամանակ հետո»-ն մեզ համար մահացու է, որովհետև առանց սոցիալ-տնտեսական զգալի, թեկուզ աստիճանական բարելավման և բարոյահոգեբանական առողջացման, տարեկան 100 հազար արտագաղթով 15-20 տարի անց մեր երկիրը, անկասկած, կորցրած կլինի վերականգման հնարավորությունը:

Համաշխարհային ճգնաժամը համակարգային է: Աշխարհը նոր համակարգի փնտրտուքների մեջ է: Հայաստանին էլ անհապաղ պետք է այնպիսի համակարգ, որտեղ տնտեսությունում գոյացած ավելացված արժեքը կծառայի ընդհանուր բնակչության կենսամակարդակի բարելավմանը, ազգային անվտանգությանը և վերստին հարստություն ստեղծելուն, ոչ թե առաջին հերթին փոքրամասնության համար հսկայական շահույթ ապահովելուն: Քաղաքական և մշակութային հողի վրա նոր համակարգը պետք է ստեղծի ուղղակի մասնակցության և ինքնադրսևորման պայմաններ: Նոր ժամանակների ժողովրդավարությունը թե’ տնտեսական և թե’ քաղաքական ոլորտներում պետք է լինի ավելի մասնակցային, քան ուղղահայաց, ինչը նաև այլ մշակույթ է ենթադրում: Հայաստանը հնարավորություն ունի մասնակցելու նորի համաշխարհային փնտրտուքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում