Ավստրալիայի ոստիկանությունը փնտրում է 12-ամյա տղային, որի վրա կոկորդիլոս էր հարձակվել: Սա վերջին ամսում այդ երկրում երկկենցաղների կողմից մարդկանց վրա հարձակվելու առաջին դեպքը չէ: Այս մասին գրում է BBC-ն:
Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսում՝ Դարվին քաղաքից ոչ հեռու: Ինչպես հաղորդում է տեղի ոստիկանությունը՝ դեռահասը կոկորդիլոսի կողմից հարձակման է ենթարկվել լողալու ժամանակ: Երկու մարդ փորձել են տղային փրկել, սակայն կոկորդիլոսը նրան ջրի տակ է քաշել:
Երկու շաբաթ առաջ երկրի նույն շրջանում 7-ամյա աղջիկ էր անհետացել, որը նույնպես կոկորդիլոսի կողմից հարձակման էր ենթարկվել: Ավելի ուշ կենդանին սպանվել էր, իսկ նրա ստամոքսում հայտնաբերվել էին մարդու մնացորդներ:
Ավստրալիայի հյուսիսում կոկորդիլոսների թվաքանակն ավելացել է այն բանից հետո, երբ 1971 թվականին արգելվեց դրանց որսը: Այս տարի երկրի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է վերստին թույլ տալ որսը (տարեկան մինչև 50):









































