Ուկրաինայի արևելքում կործանված մալայզիական ինքնաթիռի «սև արկղերը» կուսումնասիրվեն Մեծ Բրիտանիայում: Այդ մասին հաղորդվում է Ուկրաինայի կառավարության կայքում:
Նշվում է, որ Նիդերլանդները պաշտոնական հրավեր է ստացել գլխավորելու ավիավթարի հետաքննությունը:
«Հարցի լուծումից հետո Նիդերլանդների փորձագետները կձևակերպեն մալայզիական կողմի գրանցողներին և կուղարկեն Մեծ Բրիտանիայի հետաքննության բաժնում գաղտնազերծման համար»,- նշվում է հաղորդագրությունում:









































