Ֆրանսիայում ձերբակալվել են Սիրիայի իսլամիստների հետ կապված մի խումբ արմատականներ, հայտնել են տեղի ոստիկանության ներկայացուցիչները:
Գործողությունն իրականացվել է հուլիսի 22-ի առավոտյան Ալբի քաղաքում ներքին անվտանգության գլխավոր վարչության ուժերի և ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանման մարտիկների կողմից:
Հետաքննության տվյալով, ձերբակալվածները՝ 2 տղամարդ ու կին, ապրիլին վերադարձել են Ֆրանսիա Սիրիայում երեք ամիս անցկացնելուց հետո:
Չի բացառվում, որ մասնակիցներից մեկը ֆրանսիացի կամավորների է հավաքագրել Սիրիայում հակակառավարական ուժերի կողմից մարտական գործողություններին մասնակցելու համար:









































