Համակարգչային McAfee հակավիրուսի հեղինակ Ջոն Մաքաֆին ձերբակալվել է Մեքսիկայի և Բելիզի սահմանին` հարևանի սպանության կասկածանքով: Այս մասին հաղորդում է ВВС-ն:
Նոյեմբերի կեսերին հաղորդվել էր, որ 67-ամյա ծրագրավորողը հետախուզվում է Բելիզի իշխանությունների կողմից` սպանության գործով որպես վկա հարցաքննության համար:
Բելիզի իրավապահ մարմինները մտադիր են պարզաբանել ամերիկացի Գրեգորի Ֆոլի մահվան հանգամանքները, որը նույնպես բնակվել է այդ երկրում և իբր թե գանգատվել է իր հարևանի`Մաքաֆիի վարքից:
Ապրիլին Բելիզում Մաքաֆիի տանը խուզարկություն է կատարվել: Ոստիկանւթյունը թմրանյութեր է փնտրել: Հակավիրուս ստեղծողին ձերբակալել էին, այնուհետև առանց մեղադրանքի առաջադրման բաց թողել:





































