Thursday, 30 03 2023
Ֆրանսահայերը ցույցերին չեն մասնակցում, դա պայմանավորված չէ Մակրոնի հայամետ լինելով
Հայկ Կոնջորյանն ընդունել է Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Էսկալացիան կխառնի ամեն ինչ, զանազանել որտեղ է Արցախի տարածքը, որտեղ` Հայաստանինը, դժվար կլինի
21:30
Թուրքիան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար
21:15
Ռուսաստանում ապրող կամ այնտեղ գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն այդ երկիրը․ Բլինքեն
Տեռոր է եղել, տեսել են երեխեքը սպանված են` վառել են. Կացարանում զոհվածի պապիկ
20:45
Ռուսաստանն Աֆրիկայի հետ ուղղակի առևտրի հնարավորություն է ստացել
ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանական կողմը հինգ կետում սահմանից առաջ է տեղակայվել․ ԱԱԾ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նախապատրաստվում են ՀԱՊԿ զորավարժություններ
Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու քննարկումներ չեն եղել. Զախարովա
ՄՔԴ-ին Հայաստանի միանալու հարցը կլուծվի դաշնակցային ճանապարհով. Զախարովա
19:30
Բնապահպան ակտիվիստները Մադրիդում կարմիր ներկ են լցրել Պատգամավորների կոնգրեսի շենքի վրա
Գերմանիայի մոտեցումները փոխվել են, Հայաստանն ավելի կարևորվում է որպես պետություն
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, տարածաշրջաններում՝ անձրև
Դիվանագիտական բացթողու՞մ, թե՞ իր մասին հիշեցում. ինչու՞ Հայաստանը Հռչակագրին միացավ վերապահումով
«Բրյուսելը հետաքրքրված չէ ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ». Զախարովա
Կալանավորվել է «օրենքով գող» «Շահումյանցի Ժիրոն»
18:52
Չինաստանի վարչապետը նախազգուշացրել է Ասիայում «քաոսի և հակամարտությունների» վտանգի մասին
Դեպքի վայրը խախտվել է. Նորիկյանը` վաշտի կացարանում հրդեհի մասին
18:50
Մալավիում «Ֆրեդի» ցիկլոնի զոհերի թիվը կարող է գերազանցել 1200-ը
Զինդատախազի հետ հանդիպումից լիարժեք բավարարված չենք. կացարանում զոհված զինվորի ծնող
18:40
Հոսպիտալացված Հռոմի պապն իրեն ավելի լավ է զգում և աշխատում է հիվանդանոցից
Էրդողանի բազմիմաստ հայտարարությունը Բայրամովի Իսրայել այցից հետո
18:25
ԵՄ-ի բարգավաճումն ու անվտանգությունը կախված կլինեն Չինաստանի հետ հարաբերություններից. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Սա միակ ճանապարհն էր, որի միջոցով հնարավոր էր լինում դեղորայք հասցնել․ Ադրբեջանը գնալով սեղմում է օղակը
Երևանի ու Մոսկվայի միջև Հռոմի ստատուտի թեմայով քննարկումներ են ընթանում. Զախարովա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:01
Օտարերկրյա ընկերությունները դադարեցնում են նավթի արդյունահանումն Իրաքյան Քրդստանում

Նիկոլին արգելում են նույնիսկ գրիչ վերցնել

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանը երեկ մամուլի ասուլիսում ահազանգ հնչեցրեց` կապված «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից Նիկոլ Փաշինյանի նամակագրությունն անօրինական ձևով արգելելու խնդրի հետ. պաշտպանական կողմի պնդմամբ` ամեն օր ոտնահարվում է «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող Նիկոլ Փաշինյանի` նամակագրություն վարելու սահմանադրական իրավունքը, իսկ փետրվարի 24-ից հետո այդ իրավունքից զրկելու միջոցներն ավելի են խստացվել: Մասնավորապես, ըստ փաստաբանի, եթե նախկինում «Հայկական ժամանակ» օրաթերթին ուղարկված Փաշինյանի նամակները հանձնվում էին «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմին և պարզապես չէին ուղարկվում «Հայկական ժամանակ», ապա այժմ Փաշինյանին ընդհանրապես թույլ չեն տալիս գրիչ վերցնել և որևէ բան գրել:

ՔԿՀ-ի աշխատակիցներից որևէ մեկը մշտապես ներկա է գտնվում Նիկոլ Փաշինյանի և նրա պաշտպանի հանդիպմանը, թույլ չեն տալիս առանձնազրույց ունենալ, մշտապես հսկում են, լսում, նույնիսկ միջամտում, իսկ երբ նա փորձում է գրիչով ինչ-որ բան գրել, գրենական պիտույքն անմիջապես վերցնում են ձեռքից կամ արգելում փաստաբանի հետ հանդիպումը: Ուստի, պաշտպանը հորդորեց լրագրողներին` ամեն օր հետաքրքրվել` նրա նամակը հասե՞լ է հասցեատիրոջը, թե՞ ոչ:

Ըստ պաշտպանի` նամակները թաքցնելու նպատակը գործի հետ կապված հնարավոր զարգացումներին և պաշտպանական կողմի հետագա քայլերին ծանոթանալն է: Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերից, երբ Նիկոլ Փաշինյանը «Կոշ» ՔԿՀ-ում դիմակավորված անձանց կողմից քնած ժամանակ հարձակման ենթարկվելուց հետո տեղափոխվեց «Արթիկ» ՔԿՀ, Փաշինյանի ծրարները «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմը կամ չի ընդունում, կամ ընդունում է ու չի փոխանցում փոստային բաժանմունքին` հասցեատերերին ուղարկելու նպատակով:

Սույն գործողությամբ ոտնահարվում է ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ, ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածը, համաձայն որի` դատապարտյալին թույլատրվում է… իր հաշվին վարել նամակագրություն` առանց նամակների, հեռագրերի թվի սահմանափակման:

Ըստ այդմ, նամակագրությունն իրականացվում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով և, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման` արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում