Սուրբ ծննդի նախօրեին տանտիրուհիների մեծ մասը պատրաստում է տոնական ընթրիք, որը շատ ժամանակ և էներգիա է խլում:
Մեծ Բրիտանիայում հայտնվել է «հեղափոխական» նոր ուտեստ` Christmas Dinner HotCan, որը ժամանակ չի խլի նույնիսկ տաքացնելու համար: Շնորհիվ ջերմաարտադրական ռեակցիայի` ուտեստը տաքանում է մինչև Ցելսիուսի 60-70 աստիճան ընդամենը 12 րոպեում այն բանից հետո, երբ տարայի կափարիչի վրա անցքեր են բացվում:
Christmas Dinner HotCan-ը բոլոր հնարավորություններն ունի հայտնի դառնալու բրիտանացի սպառողների շրջանում, քանի որ արժե ընդամենը 5.99 ֆունտ ստեռլինգ:










































