Սիրիայի մայրաքաղաքում դեկտեմբերի 1-ին կրկին գործել է համացանցը: Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով տեղի բնակիչներին: Նույն տեղեկությունը հաստատել է Agence France-Presse-ը Դամասկոսում, որը կարողացել է միանալ համացանցին:
Հիշեցնենք, որ Սիրիան առանց համացանցի է եղել ավելի քան երկու օր: Կապը կորել էր նոյեմբերի 29-ին: Ամբողջ երկրում համացանցի անջատումն աննախադեպ է եղել: Ըստ փորձագետների՝ այն իրավիճակում, որում գտնվում Սիրիան, կարող է ընդհատվել ողջ համացանցային շարժը:
Երկրի իշխանությունները հայտարարել են, որ համացանցի անջատման մեջ մեղավոր են ինչ-որ ահաբեկիչներ: Ընդդիմությունը և մի շարք համաշխարհային փորձագետներ, սակայն, պնդում են, որ համացանցը անջատվել է, որպեսզի ապստամբներին թույլ չտրվի համակարգել իրենց գործողությունները:
Պետական տեղեկատվական SANA գործակալությունը հաղորդել է, որ Դամասկոսում վերսկսել է աշխատել հեռախոսային կապը:











































