Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

«Old band» էթնիկ խմբի համերգ-ներկայացումը կասկադում

Հուլիսի 26-ին՝ ժամը 20։00-ին, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում «Երաժշտության կասկադ» ծրագրի շրջանակներում «ՊԻԿ» մշակութային նախագիծը ներկայացնում է «Old band» էթնիկ խմբի համերգ-ներկայացումը։

Չնայած նրան, որ խումբը գործունեությամբ հանդես եկել ընդամենը մի քանի ամիս, արդեն իսկ առաջացրել է երաժշտասեր հասարակության հետաքրքրությունը՝ ունենալով երկու համերգային ծրագիր, ինչպես նաեւ մասնակցել մեկ տասնյակ մշակութային իրադարձությունների՝ հանդես գալով նոր մշակումներով։

Համերգ-ներկայացման բեմադրող ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը նշում է, որ այս համերգ-ներկայացումը տարբերվում է իր ձեւաչափով՝ այն ավելի մտերմիկ միջավայր է ստեղծելու՝ պայմանավորված համերգի յուրահատկությամբ եւ նոր մտահղացումներով։

Խմբի կատարողները չորսն են՝ Անուշ Հարությունյանը, Լիլիթ Հարությունյանը, Ալեքսանդր Իրադյանը, Արամ Հարությունյանը։

Վերջիններիս խոսքով հուլիսի 26-ի համերգին սպասվում են նոր, անակնկալ մշակումներ, ինչպես նաեւ արդեն իսկ սիրված կատարումներ, որոնց հանդիսատեսը ծանոթ է նախկին համերգներից։

««ՊԻԿ» նախագծի համար կարեւոր է ժամանակ առ ժամանակ հանդիսատեսին ներկայացնել երիտասարդներին, ովքեր հրաշալի տիրապետում են իրենց ներկայացրածի հիմքերին եւ ժամանակակից տենդեցներին։ Այս անգամ որոշումը կանգ է առել «Old band» էթնիկ խմբին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում «Երաժշտության կասկադ» ծրագրի շրջանակներում ներկայացնելու վրա՝ ելնելով խմբի վերոնշյալ եւ այլ որդեգրած սկբունքներից եւ ունեցած հաջողություններից»,- նշում է «ՊԻԿ» նախագծի պրոդյուսեր Անուշ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ «ՊԻԿ» մշակութային նախագիծը հուլիսի 3-ին Ալ․ Սպենդիարյանի անվ․ Օպերայի եւ Բալետի ազգային ակադեմիական թատրոնում (Ալ․ Սպենդիարյանի անվ․ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի հետ համատեղ) ներկայացրեց կոմպոզիտոր- դիրիժոր Ալ․ Իրադյանի եւ բեմադրող- ռեժիսոր Սամվել Թադեւոսյանի «Ինքնասպանի գրառումներ» բալետային ալտերնատիվ փսիխոդրաման։ Համերգ-ներկայացումը նախագծի իրականացրած երկրորդ մշակութային իրադարձությունն է՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հետ համատեղ՝ «Երաժշտության կասկադ» ծրագրի շրջանակներում։

 

«Old band» էթնիկ խմբի մամուլի եւ հանրության հետ կապերի կենտրոն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում