Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն միշտ հպարտությամբ է պատմել Նելսոն Մանդելայի հետ իր ծանոթության մասին: Նա նույնիսկ լուսանկար ուներ քաղաքական գործչի հետ, որի վրա եղել է նրա բարեմաղթանքներով ինքնագիրը: Սակայն վերջերս այդ նկարը գողացել են դերասանից, ինչի մասին մամուլին Լեոն ինքն է պատմել:
Ավելին՝ լուսանկարը հայտնվել է համացանցային աճուրդներից մեկում, որտեղ ոմն Գերի Զիմեթը ներկայանում է որպես հազվագյուտ լուսանկարի սեփականատեր: Այս մասին փոխանցում է segodnya.ua-ն:
Լուսանկարի «տերը» հաստատում է, որ այն ձեռք է բերել մեկ ամիս առաջ և ծրագրում է աճուրդում 25 հազար դոլար ստանալ դրա դիմաց: Դերասանն իր հերթին մտադիր է դատական հայց ներկայացնել լուսանկարի «տիրոջ» դեմ:









































