ԱՄԷ-ի նախագահ և Աբու Դաբիի կառավարիչ, շեյխ Խալիֆա բեն Զաիդ Ալ-Նահայանը ստորագրել է հրաման՝ իսրայելական ավիահարվածներից վնասված պաղեստինցիների տների վերակառուցման համար 40 մլն դոլար տրամադրելու մասին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Երկրի կառավարությունն արդեն խոստացել է 52 մլն դոլար տրամադրել որպես մարդասիրական օգնություն:
Միջոցների բաշխմամբ կզբաղվի Կարմիր մահիկի էմիրաթյան կազմակերպությունը:









































