Մալայզիական ինքնաթիռի կործանման արդյունքում անցած շաբաթ Ռուսաստանի նկատմամբ կիրառված նոր պատժամիջոցների և քննադատությունների ֆոնին արժեթղթերի ռուսական շուկան շարունակում է արագ անկում արձանագրել: Ռուսաստանի ֆոնդային շուկան նվազում է արդեն վեցերորդ օրն անընդմեջ:
«Նախագահ Պուտինը ստիպված կլինի կամ դադարեցնել աջակցել անջատողականներին, կամ բախվել նոր պատժամիջոցների հետ: Եթե նոր պատժամիջոցներ կիրառվեն, ապա, ամենայն հավանականությամբ, դրանք կվերաբերվեն ռուսական խոշոր ընկերություններին»,- ասել է Անդրեյ Վաշևնիկը, ով հանդիսանում է R&B Investment Fund-ի ռուսական ստորաբաժման 25 միլիոն դոլար արժողությամբ ակտիվների սեփականատերը, գրում է Bloomberg-ը: