Թուրքական իշխանությունները թույլ են տվել դպրոցներում հիջաբ կրել: Հասարակության աշխարհիկ մասը նորամուծությունը անվանել է երկրի իսլամականացման հերթական փորձ:
Կրթության ոլորտը հիմնական վեճի թեման է կրոնական պահպանողականների, որոնց աջակցում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը` վարչապետ Էրդողանի ղեկավարությամբ, և նրանց լիբերալ ընդդիմադիրների միջև, ովքեր կառավարությանը մեղադրում են իսլամական արժեքների տարածման համար:
Իշխանությունները հանել են հիջաբի արգելքը` ի պատասխան բազմաթիվ խնդրանքների: «Եկեք թույլ տանք բոլորին իրենց երեխաների սեփական ցանկությամբ հագցնել»,- Էրդողանին մեջբերում է MIGnews-ը:
Թուրքիան համարվում է աշխարհիկ պետություն: Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը իրականացրել է մի շարք լիբերալ բարեփոխումներ, որոնք ներկա դրությամբ, շատ թուրքերի փոխանցմամբ, հակասում են պահպանողական-կրոնական քաղաքական գործիչների նոր սերնդի գաղափարներին:
Ավելի վաղ հաղորդում էին, որ Թուրքիայի կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտել է աշխարհի ամենաազդեցիկ մուսուլմանների ցուցակի մեջ: Ցուցակի առաջին հորիզոնականում է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալ բեն Աբդել Ազիզ Ալ-Սաուդը: Էրդողանը հայտնվել է երկրորդ հորիզոնականում:









































