Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Պատրիս Էվրան, որը այսօր պաշտոնապես տեղափոխվեց իտալական «Յուվենթուս», դիմել է «Կարմիր սատանաներ»-ի երկրպագուներին.
«Երկար տարակուսանքներից հետո որոշեցի, որ եկել է «Յունայթեդ»-ից հեռանալու ժամանակը: Սա իմ կյանքի ամենակարևոր որոշումն է: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը միշտ կմնա իմ սրտում:
Ահռելի շնորհակալություն եմ հայտնում Ալեք Ֆերգյունսոնին, որը ինձ հնարավորություն տվեց դառնալ այս թիմի ավագը: Շնորհակալություն երկրպագուներին, որոնց հետ փառահեղ ժամանակահատված ենք անցկացրել: Համոզված եմ, որ Մոսկովյան այն հաղթական գիշերը մեր հուշերում կմնա ընդմիշտ»-, ասել է Էվրան:







































