Ամերիկյան General Electric ընկերությունը աշխատում է այնպիսի ջեռոցի արտադրության ուղղությամբ, որը կարող է հաշվել սննդի մեջ պարունակվող կալորիաների քանակը: Սարքավորման նախատիպը կիրառում է միկրոալիքներ, որոնք ներթափանցում են սննդի մեջ, որպեսզի չափեն դրա մեջ պարունակվող ճարպի և ջրի քանակը: Այնուհետև սարքավորումը յուրօրինակ ղեկավարում է ստանում, որպեսզի հստակ որոշի ճաշատեսակում կալորիաների պարունակությունը: Դրա հետ մեկտեղ սարքավորմանը հարկավոր չէ իմանալ ճաշատեսակում սպիտակուցների, ածխաջրերի ու շաքարի պարունակության չափը: Սարքավորումը դեռ գտնվում է նախագծման փուլում և անվանում չունի: General Electric-ի մասնագետները հույս ունեն, որ ճարպակալման աճող ծավալներին զուգահեռ կալորիաների հաշվարկման հնարավորությամբ ջեռոցը մեծ պահանջարկ կունենա:










































