«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ գոհ է թիմի հարձակվող Ուեյն Ռունիի խաղից, սակայն դժգոհ` նրա անարդյունավետությունից:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Յունայթեդ»-ի անցկացրած 14 հանդիպումներում Ռունին 3 գոլ և 6 արդյունավետ փոխանցում է գրանցել իր հաշվին: Սակայն Ֆերգյուսոնը ցանկանում է, որ սանը չմոռանա գոլ խփելու իր ունակությունների և տաղանդի մասին:
«Ես գոհ եմ Ռունիի ցուցադրած խաղից և նրա արդյունավետ փոխանցումներից: Խնդիր չէ: Նա ի վիճակի է օգնել թիմին հաղթանակներ գրանցել: Սակայն մենք կգերադասեինք, որ նա ավելի հաճախ գոլեր խփի»,- The Sun-ը մեջբերում է Ֆերգյուսոնին:








































