Օհայո նահանգի Քլինթոնվիլ քաղաքում փառատոնի անհայտ կազմակերպիչները սպիտակամորթների համար տարածել են թերթիկներ, որոնք տեղեկացնում են Straight White Guy Festival-ի անցկացման մասին՝ նախատեսված բացառապես սպիտակամորթ տղամարդկանց հետերոսեքսուալ ներկայացուցիչների համար: Այս մասին հայտնում է 10TV-ն:
Որպես միջոցառման անցկացման վայր ընտրվել է Գուդեյլ պարկը, ոտեղ ամեն տարի անցկացվել են փառատոներ սեքսուալ փոքրամասնությունների համար՝ Gay Pride Parade ու ComFest:
Համաձայն ցուցանակների ՝ միջոցառումը տեղի է ունենալու 2014-ի սեպտեմբերին:
Քաղաքի շատ բնակիչներ արդեն դժգոհություն են հայտնել նման նախաձեռնության անցկացման առնչությամբ:










































