Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը վետո է դրել նավթի վաճառքից ստացվող եկամուտների վերաբաշխման օրինագծի վրա, որտեղ նավթի արդյունահանումից շահույթ են ստանում մյուս նահանգները ևս՝ հաղորդում է BBC-ին: Օրինագիծը կրճատում է հարկերը այն նահանգների համար, որտեղ նավթ է ձեռք բերվում մյուսների օգտին: Փաստաթուղթը ստեղծվել էր բրազիլական 27 նահանգների միջև եկամուտների ավելի հավասարաչափ տեղաբաշխման նպատակով:
Օրինագիծը հանդիպել է նավթային հանքավայրերի շրջանների, մասնավորապես Ռիո-դե-Ժանեյրոյի բնակչության կոշտ ընդդիմությանը: Այնտեղ նույնիսկ ցույց է տեղի ունեցել:
Ռիո-դե-Ժանեյրոյի իշխանությունները հաղորդել են, որ եկամուտների կրճատման հետևանքով անհնար կլինի անցկացնել թե՛ ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը 2014թ.-ին, թե՛ Օլիմպիական խաղերը 2016թ.-ին:











































