Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ`Իրանը, Պակիստանն ու Թուրքիան պայմանավորվել են մաքսային ընթացակարգերի դյուրացման շուրջ: Այս մասին երեկ հայտարարել է Իրանի Մաքսային վարչության ղեկավար Աբաս Մեմարնեջաթը:
Կնքված համաձայնագրի համապատասխան`երեք երկրները պարտավորություններ են ստանձնել վերացնելու ընթացիկ խոչընդոտները`առևտրային օպերացիաների ու մաքսային ընթացակարգերի դյուրացման համար: Այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստամբուլում տեղի ունեցած «Մետաքսե ճանապարհի զարգացումը» կոնֆերանսի շրջանակներում:
Ստամբուլում Մեմարնեջաթը նաև բանակցություններ է վարել թուրք պաշտոնատար անձանց հետ: Թուրքիայի մաքսային ծառայության ու առևտրի նախարար Հեյաթի Յազըջըի հետ հանդիպման ժամանակ նա քննարկել է երկկողմանի հարաբերությունների զարգացման ուղիները:
Այս տարվա առաջին 9 ամիսներին Թուրքիայի ու Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է մոտ 18 միլիարդ դոլար: Երկու երկրները մտադիր են այդ ցուցանիշը հասցնել մինչև 30 միլիարդի:







































