168.am-ը ներկայացրել է ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի աշխարհահռչակ քաղաքագետ Զբիգնեև Բժեզինսկու արած հայտարարությունը առ այն, որ Ուկրաինայում մալայզիական օդանավի կործանման համար պատասխանատու անձինք պետք է կանգնեն Միջազգային քրեական դատարանի առջև, իսկ նրանց հովանավորը պետք է վճարի զոհերի համար:
Բժեզինսկին մանրամասնել է, որ առաջին հերթին նկատի ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով զենք է հատկացրել մարդասպաններին, որոնք էլ դրանով կործանել են օդանավը. «Նա դեռ կարող է ասել, որ օդանավի հետ կապված իրավիճակը, դուրս է եկել իր պլանավորածի շրջանակներից, և որ դա ապօրինի հանցավոր գործունեություն է»:
Բժեզինսկին համոզված է, որ Պուտինն ունակ է կանգնեցնել Ուկրաինայում ռազմական միջամտությունը: Քաղաքագետը կարծում է, որ եթե Պուտինը չգնա նման քայլերի, ապա նա դրանով իսկ մարտահրավեր կնետի միջազգային հանրության համախմբվածությանը.
«Աշխարհը պետք է գիտակցի, որ սա իսկապես պատմական վճռորոշ պահ է: Ես կարծում եմ, որ դեռ հնարավոր է Պուտինին հարկադրել կանգնելու, եթե մենք հանդես գանք միասնական ճակատով: Դա նշանակում է ԱՄՆ-ի ղեկավարության կողմից առաջնորդության ցուցաբերում, ինչպես նաև եվրոպացի առաջնորդների կողմից մեզ հետ միասին հետևողական ու շարունակական գործողությունների ձեռնարկում: Դա լուրջ մարտահրավեր է, սակայն միևնույն ժամանակ այն վճռորոշ է»:
Անդրադառնալով ռուսական գազից ու կապիտալից Եվրոպայի ունեցած կախվածությանը՝ Բժեզինսկին հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդներից յուրաքանչյուրը սկսել է հասկանալ իր դերը.
«Գերմանիայի կանցլեր Մերկելը ստիպված է բախվել նրա հետ, որ իր նախորդը՝ նույնպես կանցլեր, հանդիսացել է ռուսական էներգակիրների մատակարարումներից Եվրոպայի կախվածության հեղինակներից մեկը: Արդյոք Եվրոպան ցանկանո՞ւմ է վերածվել արբանյակի:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում










































